Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը կոչ է անում ՈՒկրաինային ընդառաջ գնալ իր ժողովրդին

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը կոչ է անում ՈՒկրաինային ընդառաջ գնալ իր ժողովրդին
05.12.2013 | 17:48

ՈՒկրաինան կանգնած է ընտրության առաջ` կա՛մ ընդառաջ գնալ իր ժողովրդի ցանկությանը, կա՛մ հայտնվել քաոսի և բռնության սպառնալիքի տակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը` Կիևում, ԱԳ նախարարների ԵԱՀԿ խորհրդի նիստում:

«Սա առանձնահատուկ պահ է ՈՒկրաինայի համար: Նա կա՛մ կգնա իր ժողովրդի ցանկություններին ու ձգտումներին ընդառաջ, կա՛մ կհիասթափեցնի նրան` ստեղծելով քաոս և բռնություն»,-ասել է Նուլանդը:
Նրա խոսքով, ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչ է տեղի ունենում ՈՒկրաինայում: «Այստեղ, այս օրերին ԵԱՀԿ-ի բոլոր սկզբունքներն ու արժեքները, որոնց վրա այս կազմակերպությունը գրեթե 40 տարի գոյատևել է` ազատ ընտրություններ, արտահայտվելու ազտություն, կայունություն և այս ամենի խաղաղ զարգացում՝ «կախվել են» Մայդանի և Բանկովա փողոցի միջև»,-ընդգծել է Նուլանդը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ